Բակո Սահակյանը ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը - Mediamax.am

16762 դիտում

Բակո Սահակյանը ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը


Լուսանկարը` ԼՂՀ Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի նախագահի երդման հանդիսավոր արարողությունը:

Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

 

Ս.թ. հուլիսի 19-ին Արցախի Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ նախագահ էր ընտրել գործող նախագահ Բակո Սահակյանին:

 

Ս.թ. փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Արցախում հաստատվել է կառավարման լիարժեք նախագահական համակարգ:

 

Բակո Սահակյանը պաշտոնավարելու է մինչեւ 2020թ., որից հետո նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

 

Բակո Սահակյանը ԼՂՀ-ն ղեկավարում է 2007թ. սեպտեմբերի 7-ից, վերընտրվել է 2012թ.։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին