Արցախի նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ - Mediamax.am

13290 դիտում

Արցախի նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ:

Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Բակո Սահակյանն ասել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը՝ բարձր գնահատելով կոնգրեսականների կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

 

Արցախի անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնին, Աննա Էշուին եւ Ջեքի Սփիեռին:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին