Սերժ Սարգսյան. Սոչիի հանդիպումը «հանգրվանային էր» - Mediamax.am

4976 դիտում

Սերժ Սարգսյան. Սոչիի հանդիպումը «հանգրվանային էր»


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հանդիպումը «հանգրվանային էր»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, նախագահն այսօր Ծաղկաձորում լրագրողներին ասել է, որ «այժմ կա հստակ բանակցային հիմք եւ ձեռք են բերվել կարճաժամկետ պայմանավորվածություններ»: Նրա խոսքով, «Սոչիում վերջապես նշվեց, թե ի՞նչ ճանապարհով են առաջ շարժվելու կողմերը»:

 

Սերժ Սարգսյանը նշեց, որ կարճաժամկետ պայմանավորվածությունները շատ կարեւոր են, ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը «եւ կարող են լակմուսի թղթի դեր կատարել եւ ցույց տալ. ինչպե՞ս են կողմերը կատարում իրենց ստանձնած պարտականությունները»:

 

ՀՀ նախագահն ասել, որ «այս պահին միջնորդները շատ լավ հնարավորություն ունեն հետաքննել այն բոլոր միջադեպերը շփման գծում, որոնք տեղի են ունեցել Սոչիի հանդիպումից առաջ եւ հետո, և ներկայացնեն` ի՞նչ է եղել իրականում»:

 

«Հայկական կողմը հստակ կատարում է ձեռք բերված պայմանավորվածությունները: Եկել է ժամանակը, որպեսզի երկու նախագահները հստակ պատասխանեն` թե ո՞րն է իրենց նպատակը` արդյունքի հասնելը, թե բանակցությունների քողի տակ պատրաստվել ռազմական գործողություններին», - ասել է ՀՀ նախագահը:

Մեր ընտրանին