Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն - Mediamax.am

16244 դիտում

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ:

«Ողջունում ենք Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ եւ մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման եւ իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ:

 

Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին