Թուրքիան խանգարում է ԼՂ կարգավորմանը, պնդում են Երեւանում - Mediamax.am

15419 դիտում

Թուրքիան խանգարում է ԼՂ կարգավորմանը, պնդում են Երեւանում


Շավարշ Քոչարյանը
Շավարշ Քոչարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ Թուրքիայի դիրքորոշումը այն պատճառներից է, որոնք թույլ չեն առաջընթաց արձանագրել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Արմենպրեսի խնդրանքով մեկնաբանելով Բաքվում արված Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունները, Շավարշ Քոչարյանն ասել է.

 

«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել: Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին