ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը - Mediamax.am

18820 դիտում

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ Արցախը ճանաչելու մասին բանաձեւ է ընդունել:

ԼՂՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ բանաձեւի նախագիծը ներկայացրել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկը։

 

Սեպտեմբերի 28-ին ընդունված թիվ 99 բանաձեւը «կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին եւ Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, տնտեսական եւ մշակութային կապեր հաստատել ժողովրդի հետ եւ աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը»։

 

Բանաձեւում հիշատակվում է, որ «Արցախը գտնվում է Հարավային Կովկասում եւ պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր են»։

 

Փաստաթղթում նշվում է, որ «Արցախի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը շարունակում են վտանգի ենթարկվել տարածաշրջանային լարվածության եւ թշնամական գործողությունների պատճառով։ Արցախի հայերը շարունակում են վճռական ջանքերը՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրացմանը եւ բռնություններից ու ճնշումներից ազատ կյանքի ապահովմանը, եւ ճանաչելով Արցախի կառավարությունը` միջազգային հանրությունը կարող է նպաստել այս մեկ դար տեւած հակամարտության կարգավորմանը»։

 

Միչիգանն ԱՄՆ 8-րդ նահանգն է, որ ճանաչել է Արցախի անկախությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին