Արցախում մեկնաբանել են Սարգսյան-Ալիեւ հանդիպումը - Mediamax.am

17751 դիտում

Արցախում մեկնաբանել են Սարգսյան-Ալիեւ հանդիպումը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ:

«Հանդիպումը կարեւոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016 թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում։

 

Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 եւ 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաեւ նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը։

 

Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին եւս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ», - ասված է մեկնաբանության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին