ԵԱՀԿ-ն «կոնկրետ քայլեր» է ակնկալում Երեւանից եւ Բաքվից - Mediamax.am

16936 դիտում

ԵԱՀԿ-ն «կոնկրետ քայլեր» է ակնկալում Երեւանից եւ Բաքվից


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ի ավստրիական նախագահությունը ողջունել է հոկտեմբերի 16-ին Ժնեւի հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստանձնած «թարմ հանձնառությունը»:

«Ուրախ ենք տեսնել թարմ ազդակներ եւ նախագահների պատրաստակամությունը՝ բանակցային գործընթացի ակտիվացման, ինչպես նաեւ շփման գծում լարվածության նվազեցման լրացուցիչ քայլերի որոնման ուղղությամբ»,- ասել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության խոսնակը:

 

«Նախագահությունն ակնկալում է, որ հանդիպումների վերսկսումը կբերի կոնկրետ քայլերի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին