«Արցախն ամենակարեւոր սյունն է», - ասել է Զոհրաբ Մնացականյանը - Mediamax.am

8125 դիտում

«Արցախն ամենակարեւոր սյունն է», - ասել է Զոհրաբ Մնացականյանը


Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ «մեր ինքնության այս շրջանի պատմության կարեւորագույն սյուներից Արցախն ամենակարեւորն է»:

Այդ մասին նախարարն ասել է մայիսի 18-ին Ստեփանակերտում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում:

 

«Մենք խոսել ենք սկզբունքների մասին, այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, խոսել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացման մասին: Խոսել ենք նաեւ այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետեւ մեր ինքնության այս շրջանի պատմության կարեւորագույն սյուներից Արցախն ամենակարեւորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է», - ընդգծել է նախարարը:

 

«Ցանկացած մարդ, ով գտնվում է Արցախում, զգում է, որ մարդիկ այստեղ ապրում են յուրահատուկ պայմաններում, եւ դա չզգալը, անընդունելի է, անկարելի:

 

Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարեւոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին եւ կրել այդ պատասխանատվությունը», - նկատել է նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

Մայիսի 18-ին Զոհրաբ Մնացականյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում են ունեցել Արցախի Պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին