Ռոբերտ Քոչարյանն ափսոսում է, որ Սերժ Սարգսյանը «անկեղծ մտահոգությունը» չտարբերեց «չարախնդալուց» - Mediamax.am

4194 դիտում

Ռոբերտ Քոչարյանն ափսոսում է, որ Սերժ Սարգսյանը «անկեղծ մտահոգությունը» չտարբերեց «չարախնդալուց»


Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ռ. Քոչարյանի գրասենյակը


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «չի պատրաստվում բանավիճել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»:

Ռոբերտ Քոչարյանը այդ մասին ասել է այսօր 2rd.am կայքում հրապարակված հարցազրույցում` պատասխանելով հետեւյալ հարցին. «ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում՝ նախագահը բավական թափանցիկ ակնարկ արեց Ձեր հասցեին, ասելով, որ որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում»:

 

«Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել եւս, որ ՀՀ եւ ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից:  Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»,- ասել է նախկին նախագահը:

 

Մեկնաբանելով նոր վարչապետի նշանակումը` Ռոբերտ Քոչարյանն ասել է.

 

«Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար եւ փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին