Հայաստանը կհամատեղի ԵՄ եւ ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացները - Mediamax.am

4237 դիտում

Հայաստանը կհամատեղի ԵՄ եւ ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացները


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` RIA-Novosti


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը ելնում է այն սկզբնակետից, որ հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, եւ Եվրամիության հետ խոր եւ ընդգրկուն օրակարգը:

Այս մասին նախագահն ասել է ՀՀ Ազգային ժողովում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը:

 

«Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել եւ տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը եւ երկխոսությանը»,- ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանն այսօր «ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, որն ունի հավաքների ազատություն եւ կայացած քաղաքացիական հասարակություն»:

 

ՀՀ նախագահն ասել է նաեւ, որ Հայաստանն ակնկալում է խորհրդարանականների աջակցությունը՝ առաջիկայում ԵՄ հետ ՀՀ քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում:

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ այլն:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 16-ին Եվրանեսթի հանձնաժողովի նիստին հայտարարել էր, որ ՀՀ-ԵՄ համագործակցության ձեւաչափը վերջնական քննարկման փուլում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին