Կարեն Կարապետյանը խոսել է 2018 թվականի մասին - Mediamax.am

7928 դիտում

Կարեն Կարապետյանը խոսել է 2018 թվականի մասին


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չի բացառել, որ կշարունակի ղեկավարել կառավարությունը 2018 թվականին:

Այդ մասին վարչապետն ասել է դեկտեմբերի 5-ի երեկոյան կայացած լրատվամիջոցների ղեկավարների եւ խմբագիրների հետ հանդիպմանը՝ պատասխանելով այն հարցին, թե որտե՞ղ է իրեն տեսնում 2018 թվականին:

 

«Եթե մեր թիմը հաջողություններ արձանագրի, եթե ինձ պահանջված զգամ, ապա 2018 թվականին ինձ տեսնում եմ վարչապետի պաշտոնում», - ասել է Կարեն Կարապետյանը:

Ցանկանում ե՞ք Կարեն Կարապետյանին տեսնել վարչապետ 2018-ին:

Պատասխանելով մեկ այլ հարցի, նա շեշտել է, որ ՀՀ նախագահի հետ կառավարության ղեկավարի պաշտոնում իր աշխատելու ժամկետների հարց չի քննարկել:

 

Կարեն Կարապետյանն ասել է, որ իր համար անակնկալ էին սոցհարցման տվյալները, որոնց համաձայն իր վարկանիշն ավելի բարձր է, քան ՀՀ նախագահի վարկանիշը:  Միաժամանակ, վարչապետը չի բացառել, որ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո իր վարկանիշը կարող է նվազել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին