Սեյրան Օհանյանը կմասնակցի ընտրություններին - Mediamax.am

7781 դիտում

Սեյրան Օհանյանը կմասնակցի ընտրություններին


Սեյրան Օհանյանը
Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտնել է, որ նպատակն ունի ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով համախոհների թիմ:

Այս մասին նախկին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցովˋ նշելով, որ  «քաղաքական մասնակցության համար պետք է գտնել առավել արդյունավետ ձեւաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձեւավորելու նոր որակի քաղաքական եւ տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ»:

Պատրա՞ստ եք քվեարկել Սեյրան Օհանյանի օգտին:

«Սահմանադրական փոփոխություններից հետո մեզ սպասվում են ոչ թե սովորական ընտրություններ, այլ ընտրություններ, որոնք իրենց կարեւորությամբ հավասարազոր են մինչ այժմ տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Կարեւորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ»,-ասել է նա:

 

Սեյրան Օհանյանը նշել է, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ է տվել հանգիստˋ հետագայում մերժելով իրեն առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները.

 

«Ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքներն ու ջանքերն ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին