Վիգեն Սարգսյանը կմասնակցի ՀՀԿ քարոզարշավին - Mediamax.am

6438 դիտում

Վիգեն Սարգսյանը կմասնակցի ՀՀԿ քարոզարշավին


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նախընտրական քարոզարշավին որպես ՀՀԿ անդամ:

«Մասնակցելու եմ այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար կգտնի»,-ասել է նախարարը` հանդես գալով ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում:

 

Վիգեն Սարգսյանը նշել է, որ քարոզարշավին իր մասնակցությունը կկազմակերպի այնպես, որ չխախտվի օրենքի տառն ու ոգին եւ չխանգարի իր աշխատանքային գործունեությանը:

 

Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկա ընտրություններում կկարողանա ապահովել այնպիսի արդյունք, որը թույլ կտա իրեն առաջիկա տարիներին շարունակել աշխատել պաշտպանության նախարարությունում:

 

«Շատ անելիքներ եմ տեսնում այստեղ եւ հույս ունեմ, որ ժամանակ կունենամ իրականացնել այդ անելիքները»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին