Ճնշման տակ երբեք որեւէ զիջում չենք անում, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

7569 դիտում

Ճնշման տակ երբեք որեւէ զիջում չենք անում, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «քաղաքական գործիչը պետք է քաղաքացիական արիություն ունենա»:

«Եթե դա չկա՝ անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վախկոտ մարդիկ քաղաքականությունում թիթեռի կամ ձնծաղիկի կյանք են ունենում: Անվախ մարդ աշխարհում չկա: Անվախ են միայն ապուշները, սակայն երբ տագնապը դառնում է վախ, դա է վատը: Երբ այդ տագնապի ազդեցության տակ փոխում ես որոշումներդ, դառնում ես վախկոտ մարդ: Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ», - ասել է ՀՀ նախագահը՝ ելույթ ունենալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում։

 

«Միացյալ Նահանգների նախագահներից մեկն ասել է՝ երբեք մի վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ: Քենեդին Միացյալ Նահանգների լավագույն նախագահներից մեկն էր, իմ կարծիքով, եւ կարծում եմ, որ նրա ասածները շատ համահունչ են այսօրվա մեր իրականությանը: Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որեւէ ճնշման տակ որեւէ զիջում չենք անում: Մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որեւէ ճնշում՝ լինի դա արտաքին թե ներքին, չի կարող ազդել»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին