Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար - Mediamax.am

14757 դիտում

Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

 

Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին:

 

1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997թ.՝ Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան:

 

1992-1994 թթ.  ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ։

 

1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ-ում՝ որպես սպառազինության վարչության սպա։

 

1998-2004 թթ. ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։

 

2004-2007 թթ. եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

 

2007-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետի պաշտոնը:

 

2008-2010 թթ. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։

 

2010թ. հոկտեմբերի 2-ից զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին