Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է Սեյրան Օհանյանին վերաբերող լուրերը - Mediamax.am

7471 դիտում

Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է Սեյրան Օհանյանին վերաբերող լուրերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների խնդրանքով մեկնաբանել է հրապարակումներն այն մասին, որ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանդեպ կարող է քրեական գործ հարուցվել՝ բանակում թույլ տրված չարաշահումների համար:

«Ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր: Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ ասելˋ կա արդյո՞ք որեւէ  հիմք: Կարծում եմ` շատ լավ հասկանում եք, որ քրեական հետապնդում ենթադրող խախտում տեսնելու դեպքում կիրազեկեմ համապատասխան իրավապահ մարմիններին»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

 

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը նախօրեին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել էր.

 

«Ես գտնում եմ, որ իմ ծառայությունը իմ երկրին, իմ հայրենիքին տարել եմ արդար: Եթե ինչ-որ խնդիրներ լինեին, ապա դրանք ժամանակին կբարձրաձայնեին: Ես ոչ մի բանից չեմ վախենում և գտնում եմ, որ դրանք շահարկումներ են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին