ԵԼՔ-ը քարոզարշավը կսկսի «լավ տրամադրությամբ» - Mediamax.am

7275 դիտում

ԵԼՔ-ը քարոզարշավը կսկսի «լավ տրամադրությամբ»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներն այսօր ասել են, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու են «լավ տրամադրությամբ, որը փոխանցելու են քաղաքացիներին»։

Դաշինքի ցուցակը գլխավորող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասել է, որ ԵԼՔ-ը Հայաստանի համայնքների համաչափ զարգացման կողմնակիցն է եւ այդ ուղերձով էլ սկսելու է քարոզարշավը։

 

«Դաշինքը քարոզարշավ կիրականացնի ՀՀ ամբողջ տարածքով՝ բաժանվելով խմբերի։ Արամ Սարգսյանը քարոզարշավ կիրականացնի ՀՀ հարավային շրջաններում։ Նիկոլ Փաշինյանը դաշինքի թեկնածուների հետ միասին քարոզարշավ կանցկացնի Երեւանում, Սասուն Միքայելյանը՝ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում, իսկ ես՝ հյուսիսային շրջաններում»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

 

Նա հայտնել է, որ մարտի 19-ից սկսած՝ դաշինքի առաջնորդները կմիավորվեն։

 

«Նախատեսում ենք ավտոերթեր եւ հանրահավաքներ իրականացնել։ Կախված իրավիճակից՝ հանրահավաքների ինտեսիվությունը կավելանա»,- ասել է դաշինքի  ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք մեր լավ տրամադրությունը պահելու ենք սկզբից մինչեւ վերջ»,- հավելել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին