Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա - Mediamax.am

7006 դիտում

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ:

 

Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

 

Փարիզում նախատեսված են ՀՀ նախագահի հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

 

Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Լիոն, որտեղ հանդիպում կունենա Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին