Սերժ Սարգսյանը մարտի 14-ին կմեկնի Մոսկվա - Mediamax.am

5283 դիտում

Սերժ Սարգսյանը մարտի 14-ին կմեկնի Մոսկվա


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ:

 

Երկկողմ հարաբերությունների հարցերից բացի ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն միջազգային ու տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

 

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին