ԱՄՆ դեսպանը հորդորել է տեղի չտալ քվեն գնելու փորձերին - Mediamax.am

6052 դիտում

ԱՄՆ դեսպանը հորդորել է տեղի չտալ քվեն գնելու փորձերին


Ռիչարդ Միլսը
Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր խրախուսել է ՀՀ քաղաքացիներին տեղի չտալ քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու ցանկացած փորձի, եւ նման դեպքերում հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին ու Մարդու իրավունքների պաշտպանին:

Այս մասին դեսպանն ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ կատարած այցի ընթացքում:

 

«Կարեւոր է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները հանդես գան Հայաստանի ապագայի վերաբերյալ հստակ տեսլականով: Սա հիմք կհանդիսանա այնպիսի քարոզարշավի համար, որը դիտարկում է առկա հիմնախնդիրները եւ նպատակ ունի հայ  ընտրողներին հնարավորություն տալ ընտրել ճանապարհային քարտեզ, որով առաջնորդվելիս կշարունակվի ինքնիշխան ու բարեկեցիկ պետության կառուցումը: Մենք հորդորում ենք բոլոր հայ ընտրողներին դառնալ ժողովրդավարական գործընթացի մասնակից եւ ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը»,- Ռիչարդ Միլսի խոսքը մեջբերել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին