Տեր-Պետրոսյանի խոսքերը հերյուրանք են, ասել է Վիկտոր Սողոմոնյանը - Mediamax.am

5958 դիտում

Տեր-Պետրոսյանի խոսքերը հերյուրանք են, ասել է Վիկտոր Սողոմոնյանը


Վիկտոր Սողոմոնյանը
Վիկտոր Սողոմոնյանը

Լուսանկարը` http://www.2rd.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «հերյուրանք» է անվանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը քննարկել է Մեղրիի կամ ՀՀ որեւէ այլ տարածքի փոխանակման հարց:

2rd.am կայքում հրապարակված մեկնաբանության մեջ Վիկտոր Սողոմոնյանն ասել է.

 

«Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որեւէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որեւէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որեւէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է եւ պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչեւ չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձեւին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին