Ուղիղ հեռարձակումը տեղամասերից արդեն գործում է - Mediamax.am

6076 դիտում

Ուղիղ հեռարձակումը տեղամասերից արդեն գործում է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկներով առցանց հեռարձակման համակարգի աշխատանքը վերականգնվել է:

 

Վաղ առավոտից Electionsonline.am կայքում հեռարձակումը բացակայում էր:

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանմամբ՝ պատճառը տեխնիկական խնդիրներն էին:

 

Եվրամիությունը Հայաստանին տրամադրել էր €7 մլն, որից €4 մլն-ը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար: Եվս €2 մլն տրամադրվել էր ընտրական տեղամասերի 95%-ում տեսախցիկների տեղադրման եւ ուղիղ հեռարձակում ապահովելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին