Ժամը 15:00-ի դրությամբ իրավախախտման 970 հրապարակում է դիտարկվել - Mediamax.am

4968 դիտում

Ժամը 15:00-ի դրությամբ իրավախախտման 970 հրապարակում է դիտարկվել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970 հրապարակում:

Դատապազությունում նշել են, որ ուսումնասիրված հրապարակումներից առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 131-ը:

 

Նշված  131 հաղորդումներից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 26-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 23-ը՝ ուղղորդման, 15-ը՝  ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 11-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 8-ը՝ ընտրակաշառք տալու  դեպքերին:

 

Հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն եւ Քննչական կոմիտե:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին