Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50,93%-ը - Mediamax.am

5061 դիտում

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50,93%-ը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 2-ի ժամը 17:00-ի դրությամբ 2017թ. խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1 317 936 ընտրող կամ ընտրողների 50,93%-ը:

Էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկությունները հայտնել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

   

Հայաստանում գրանցված է քվեարկելու իրավունք ունեցող 2 587 706 ընտրող:

 

Երեւանում քվեարկելու իրավունք ունեցող 845 804 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 414 906 ընտրող կամ ընտրողների 49,06%-ը:

 

2012թ. մայիսի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի 51,53%-ը, իսկ 2007թ.՝ 45,8%-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին