Ուսումնասիրվել է ընտրախախտման վերաբերյալ շուրջ 1300 հրապարակում - Mediamax.am

5045 դիտում

Ուսումնասիրվել է ընտրախախտման վերաբերյալ շուրջ 1300 հրապարակում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1317 հրապարակում:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրված հրապարակումներից ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 226-ը:

 

Այդ հաղորդումներից 82-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 43-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 28 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներությանը խոչնդոտելուն, 64-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչնդոտելուն, 9-ը՝ ընտրակաշառք տալուն:

 

226 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն եւ Քննչական կոմիտե:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին