Exit-poll` առաջատարներն են ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելք»-ը - Mediamax.am

15502 դիտում

Exit-poll` առաջատարներն են ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելք»-ը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանում անցկացված exit-poll-ի արդյունքների համաձայն, ԱԺ ընտրություններում առաջատարներն են ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելք»-ը:

Exit-poll-ը ընտրատեղամասերից դուրս եկող քաղաքացիների հարցում է:

 

Այսօր այն ՀՀ ամբողջ տարածքում համապատասխան մեթոդաբանությամբ ընտրված 125 ընտրատեղամասերում անցկացրել են The Gallup Organization-ի եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի մասնագետները:

 

Տվյալները «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը: Դրանց համաձայն, ՀՀԿ-ն ստանում է 46 %, «Ծառուկյան» դաշինքը՝ 25 %, «Ելք»-ը՝ 10 %, ՀՅԴ-ն՝ 5 %:

 

Մնացած քաղաքական ուժերը ստացել են 3-4 %:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ The Gallup Organization-ը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան եւս անցկացրել էին exit-poll, որի արդյունքի համաձայն Սերժ Սարգսյանը ստացել էր  ընտրողների ձայների 58 %-ը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 32 %-ը: Այդ տվյալները քիչ էին տարբերվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին