Նախնական տվյալներով՝ քվեարկել է ընտրողների 60,86%-ը - Mediamax.am

5545 դիտում

Նախնական տվյալներով՝ քվեարկել է ընտրողների 60,86%-ը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Նախնական տվյալներով՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 574 947 ընտրող կամ ընտրողների 60,86%-ը:

Էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկությունները հայտնել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Լուսանկարը` ԿԸՀ/Մեդիամաքս

Հայաստանում գրանցված է քվեարկելու իրավունք ունեցող 2 587 706 ընտրող:

 

Երեւանում քվեարկելու իրավունք ունեցող 845 804 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 494 455 ընտրող կամ ընտրողների 58,46%-ը:

 

2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի 62,26%-ը, իսկ 2007թ.՝ 57%-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին