Առաջատարների եռյակն անփոփոխ է՝ ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք», ԵԼՔ - Mediamax.am

6843 դիտում

Առաջատարների եռյակն անփոփոխ է՝ ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք», ԵԼՔ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ազգային Ժողովի ընտրությունների նախնական արդյունքները ժամը 09:00-ի դրությամբ:

1886 տեղամասերի արդյունքները վկայում են, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 49.21 %-ը:

 

Երկրորդ տեղում է «Ծառուկյան դաշինքը»՝ 27.38 %:

 

«ԵԼՔ» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 7.72 %, ՀՅԴ-ն՝ 6.59 %:

 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է՝ 3.72 %, «OՐO» դաշինքը՝ 2.08 %, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 1.62 %, «Ազատ դեմոկրատները»` 0.93 %, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 0.74 %:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին