Հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները - Mediamax.am

8481 դիտում

Հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները


Տիգրան Մուկուչյանը
Տիգրան Մուկուչյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հրապարակել է Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները:

2005 տեղամասերից ստացված արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 768 945 քվե կամ ընտրողների ձայների 49,15%-ը:

 

Երկրորդ տեղում է «Ծառուկյան դաշինքը»՝ 428 120 քվե կամ 27,37% :

 

«ԵԼՔ» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 121 652 քվե կամ 7,78%-ը, ՀՅԴ-ն՝ 102 938 քվե կամ 6,58%-ը:

 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է՝ 58 139 քվե կամ 3,72%, «OՐO» դաշինքը՝ 32 423 քվե կամ 2,07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25 863 քվե կամ 1,65%, «Ազատ դեմոկրատները»՝ 14 690 քվե կամ 0,94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11 707 քվե կամ 0,75%:

 

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ դեռեւս մշակված չեն 4 ընտրատեղամասի արդյունքներ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին