Ազգային ժողով է անցնում չորս քաղաքական ուժ - Mediamax.am

9777 դիտում

Ազգային ժողով է անցնում չորս քաղաքական ուժ


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ժամը 12:00-ին հրավիրած նիստում, ամփոփել է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ ընտրություններին մասնակցել 1 577 323 ընտրող կամ ընտրողների 60,93%-ը:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 771 247 քվե կամ ընտրողների ձայների 49,12%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428 965 քվե կամ 27,32%-ը:

 

«ԵԼՔ» դաշինքը ստացել է 122 049 քվե կամ ընտրողների ձայների 7,77%-ը, ՀՅԴ-ն՝ 103 173 քվե կամ 6,57%-ը:

 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58 277 քվե կամ 3,71%, «OՐO» դաշինքը՝ 32 504 քվե կամ 2,07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25 975 քվե կամ 1,65%, «Ազատ դեմոկրատները»՝ 14 746 քվե կամ 0,94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11 745 քվե կամ 0,75%:

 

ԿԸՀ-ն ամփոփված արդյունքների հիման վրա կազմել է արձանագրություն, որը հաստատել են հանձնաժողովի բոլոր անդամները:

 

Նշենք, որ խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի, դաշինքները՝ 7%-ի շեմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին