Յան Պետերսեն. «Ամեն ինչ նկատում եւ արձանագրում ենք» - Mediamax.am

9942 դիտում

Յան Պետերսեն. «Ամեն ինչ նկատում եւ արձանագրում ենք»


Յան Պետերսենը
Յան Պետերսենը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենն այսօր ասել է, որ Հայաստանում լավ ընտրությունների կազմակերպման համար միայն նոր տեխնիկական սարքավորումների առկայությունը բավարար չէ։

«Որոշ կուսակցություններ շարունակում են պահպանել իրենց նախկին գործելաոճը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Յան Պետերսենը։

 

Նա խուսափել է հրապարակել այդ կուսակցությունների անունները՝ նշելով, «որ բավարար ապացույցներ չունեն»։

 

«Մենք ամեն ինչ նկատում եւ արձանագրում ենք, սակայն չենք կարող գնալ եւ հարցնել, թե այս կամ այն անձը ինչ է անում ընտրատեղամասի շրջակայքում»,- ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարը։

 

Յան Պետերսենն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է «փորձեն ինստիտուցիոնալ ուղիներով բարձրաձայնել առկա խնդիրների մասին եւ ավելի ակտիվ լինեն»։

 

Նա նշել է, որ ընտրությունները միայն քվեարկության օրով չեն սահմանափակվում, եւ իր ղեկավարած թիմը շարունակելու է հետեւել արձանագրված բոլոր խախտումների ընթացքին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին