Մտնում ենք փոփոխությունների կարեւորագույն փուլ, ասել է նախագահը - Mediamax.am

11176 դիտում

Մտնում ենք փոփոխությունների կարեւորագույն փուլ, ասել է նախագահը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

«Մենք՝ որպես պետություն եւ հասարակություն, մտնում ենք փոփոխությունների եւ զարգացման կարեւորագույն փուլ, եւ այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը:

 

Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաեւ ձեզնով, իսկ այսօր՝ նորացող մեր հայրենիքը ուժեղ եւ առաջադեմ է առավելապես ձեզնով: Ամուր եւ ավանդական ընտանիքը առհավատչյան է մեր ժողովրդի հարատեւության, եւ այդ հավերժության պատվարը դարձյալ դուք եք:

 

Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում եւ անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաեւ գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջեւ, որոնց որդիներն անմահացան», - ասված է պետության ղեկավարի ուղերձում:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին