ՀՀ նախագահ՝ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու պատճառ չունի - Mediamax.am

11087 դիտում

ՀՀ նախագահ՝ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու պատճառ չունի


Լուսանկարը` ՀՀԿ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի:

«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Պարբերաբար հրապարակ նետվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին մտացածին են: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում եւ մասնավորապես մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-ասել է Սերժ Սարգսյանն, ով այսօր Տավուշի մարզի Կողբ համայնքում մասնակցել է Թումո կենտրոնի հիմնարկեքին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին