Վահե Ստեփանյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար - Mediamax.am

16389 դիտում

Վահե Ստեփանյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար


Լուսանկարը` Դավիթ Անդրեասյան/Մեդիամաքս

Վահե Ստեփանյանը
Վահե Ստեփանյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վահե Ստեփանյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին:

Վահե Ստեփանյանը ծնվել է 1971թ. դեկտեմբերի 5-ին Երեւանում:

 

1991-1996 թթ. սովորել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտում:

 

1998-2011 թթ. աշխատել է «Հայռուսգազարդ»-ում:

 

2011թ. աշխատել է Երեւանի քաղաքապետարանում` որպես աշխատակազմի քարտուղար:

 

2011-2016 թթ. եղել է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար:

 

2016թ. սեպտեմբերի 29-ից զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին