ԱԱԽ նիստում քննարկվել են Մերձավոր Արեւելքի հայության խնդիրները - Mediamax.am

47436 դիտում

ԱԱԽ նիստում քննարկվել են Մերձավոր Արեւելքի հայության խնդիրները


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ԱԱԽ նիստ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ օրակարգի հարցերից մեկը վերաբերել է Մերձավոր Արեւելքի իրադարձություններին եւ հայկական համայնքների վրա դրանց ազդեցությանը:

 

Սերժ Սարգսյանը հանձնարարել է շարունակել միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արեւելքում հայերի կենսագործունեության եւ նրանց անվտանգության ապահովման, սիրիահայ փախստականների կարիքները հոգալու, հայկական կրոնական, պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։

 

Նախագահը հանձնարարել է շարունակել աշխատանքները գործընկեր երկրների եւ միջազգային կառույցների հետ սիրիահայերին տրամադրվող օժանդակության շարունակականությունն ապահովելու համար եւ պատրաստ լինել արձագանքելու հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին:

 

Նիստում ԱԱԽ անդամները հավանություն են տվել Հայաստանում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին, որի հիմնական նպատակն է միասնական համակարգի ձեւավորումը եւ զարգացումը՝ բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման ճանապարհով:

 

Պարենային անվտանգության վիճակի մասին զեկուցել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որպես համազեկուցողներ հանդես են եկել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Կառավարությանը հանձնարարվել է առանձնակի ուշադրություն դարձնել պարենային անվտանգության մակարդակի շեշտակի բարձրացմանը:

 

Հանձնարարվել է նաեւ միջոցներ ձեռնարկել հակակարկտային եւ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների ներդրման ուղղությամբ, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի ակտիվացման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին