Վիգեն Սարգսյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի - Mediamax.am

54027 դիտում

Վիգեն Սարգսյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ 2018-ից հետո ցանկանում է մնալ իր պաշտոնում եւ կատարել այն աշխատանքը, որը սկսել է:

Այս մասին նախարարն ասել էˋ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ վարչապետ դառնալու ցանկություն ունի:

 

«Բազմիցս ասել եմˋցանկություն ունեմ պաշտպանության նախարարությունում սկսած աշխատանքը հասցնել այն փուլին, որն ինձ թույլ կտա ասել, որ մենք իրական փոփոխություն ենք կատարել այս ոլորտում: Որպես Հայաստանի քաղաքացիˋ դա ինձ համար մեծ պատիվ կլինի, մեր երկրի ավելի պաշտպանված լինելն ինձ երջանկության զգացում կպարգեւի», - նշել է նախարարը:

 

Անդրադառնալով 2018-ին սպասվող փոփոխություններինˋ  նախարարը վստահեցրել է, որ իրենց  քաղաքական թիմը ամուր է եւ բոլոր որոշումներն ի վիճակի է կայացնել կանոնակարգված կերպով:

 

«Այս տարվա ընտրությունների արդյունքում մենք լավ թիմով ենք ձեւավորել գործադիր իշխանություն, եւ մեր թիմի յուրաքանչյուր անդամի հաջողությունը կարեւոր է բոլորիս համար: Շատ երջանիկ եմ, որ մեր կառավարությունը  ղեկավարում է փորձառու եւ արդյունավետ կառավարիչ, իմ վաղեմի ընկեր Կարեն Կարապետյանը, ում որեւէ կերպ չեմ կարող տարանջատել մեր ողջ թիմից: Չկա իր կամ իմ հաջողություն, մենք միասին մի գործ ենք անում եւ, վստահ եմ, որ լավ արդյունք ենք ունենալու», - շեշտել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին