ՀՀ նախագահ. ԱՄՆ ներդրումը կարեւոր է Կովկասի խաղաղության գործում - Mediamax.am

53194 դիտում

ՀՀ նախագահ. ԱՄՆ ներդրումը կարեւոր է Կովկասի խաղաղության գործում


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հույս է հայտնել, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը կհանգեցնի ցանկալի արդյունքի՝ խնդրի խաղաղ եւ տեւական կարգավորման»:

Այս մասին ասված է Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղղված շնորհավորական ուղերձում:

 

«Չեմ կարող չնշել Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներդրման կարեւորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»,- ասել է ՀՀ նախագահը:

 

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նաեւ Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ-ի աջակցությունը:

 

Սերժ Սարգսյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:

 

Սերժ Սարգսյանը եւ դեսպան Ռիչարդ Միլսը դեսպանության բակում ծիրանենի են տնկել՝ ի նշանավորումն ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի եւ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի:

 

«Մեր հայացքը հառելով դեպի ապագա՝ հուսով ենք, որ մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն, եւ մենք կկարողանանք առավել խորացնել հատկապես մեր առեւտրային եւ ներդրումային կապերը՝ ի շահ մեր երկու երկրների»,- ասել է Ռիչարդ Միլսը:

 

Սերժ Սարգսյանն էլ ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր է համարում Միացյալ Նահանգների հետ շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

 

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել նաեւ ԱՄՆ-ին ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին