Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր հավակնոտ եւ տպավորիչ է որակել ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը եւ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու:
ԵՄ դեսպանն այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանները:
ԵՄ կողմը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը հակակոռուպցիոն քաղաքականության, ընտրական գործընթացների կազմակերպման, դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, բարենպաստ բիզնես միջավայրի ձեւավորման եւ մի շարք այլ ուղղություններով՝ ընդգծելով, որ կշարունակի օժանդակել Հայաստանին այդ գործում:
Կարեն Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու ԵՄ-ի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:
Կառավարությանը ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումները՝ օրակարգային հարցերը քննարկելու եւ համագործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: