45357 դիտում

Հայաստանը ակտիվորեն կզարգացնի Թուրքմենստանի հետ կապերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են եւ բազմաշերտ։

Երեկ երեկոյան Երեւան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման մեկնարկին Սերժ Սարգսյանը նաեւ նշել է:

«Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, եւ մենք հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչի համար կան բոլոր հնարավորությունները: Մենք ակտիվ շփվում ենք, եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք խոսելու մեր հետագա ծրագրերի մասին»։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր հերթին ասել է, որ այս այցը նոր խթան է հաղորդում երկու երկրների «փոխգործակցությանը եւ բացահայտում է փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը»:

«Առեւտրատնտեսական ոլորտում այսօր Թուրքմենստանը շատ մեծ ներուժ ունի: Նման ներուժ դուք եւս ունեք: Կարծում եմ, որ մենք այն կարող ենք օգտագործել տարբեր ուղղություններով»,-ասել է Թուրքմենստանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am