4001 դիտում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալեն Դանքնի հետ


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։ Կողմերը նաեւ անդրադարձել են երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը», - ասված ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Արմեն Սարգսյանին առաջարկել է ստանձնել ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am