Ոստիկանությունը որոշել է դադարեցնել հավաքը, Փաշինյանը չի ենթարկվում - Mediamax.am

4612 դիտում

Ոստիկանությունը որոշել է դադարեցնել հավաքը, Փաշինյանը չի ենթարկվում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ոստիկանությունն այսօր հայտարարել է, որ ապրիլի 16-ին որոշում է կայացրել դադարեցնել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը:

Այսօր վաղ առավոտյան Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այդ որոշման ծանուցագիրը Ֆրանսիայի հրապարակում հանձնել է Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս ցուցադրաբար պատռել է այն:

 

Ոստիկանությունը փակել է դեպի Ազգային Ժողով տանող ճանապարհները, դրանց վրա տեղադրելով փշալարեր եւ ջրցան մեքենաներ: Ժամը 12:00-ին Ազգային Ժողովում պետք է սկսվի վարչապետի ընտրությունը:

 

Այսօր առավոտյան մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակա տարածքից բերման են ենթարկվել մի խումբ ակտիվիստներ:

 

Ոստիկանության հայտարարության մեջ ասված է, որ «հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու եւ հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի»։

 

«Վերոգրյալից ելնելով՝ նախազգուշացնում ենք հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին