Փաշինյանն այսօր «որոշակի քաղաքական քննարկումներ» կունենա - Mediamax.am

4832 դիտում

Փաշինյանն այսօր «որոշակի քաղաքական քննարկումներ» կունենա


Լուսանկարը` Photolure


Ազգային Ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր ժամը 15:00-ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում եւ քայլելու են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու։

Իր կողմնակիցներին ուղղված տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ապրիլի 25-ի առավոտյան կայանալու է իշխանությունների հետ բանակցությունների երկրորդ փուլը՝ «իշխանության անցնցում փոխանցման վերաբերյալ»։

 

Ապրիլի 25-ին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում Փաշինյանը հրավիրում է հանրահավաք՝ մարդկանց բանակցությունների ընթացքի մասին տեղյակ պահելու համար։

 

«Այսօր որոշակի քաղաքական քննարկումներ կունենանք, որ հստակ արձանագրենք, թե ինչ քայլերով ենք դե-յուրե արձանագրելու ժողովրի հաղթանակը», - ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին