Կարապետյան-Փաշինյան բանակցությունը կլինի դռնփակ - Mediamax.am

5928 դիտում

Կարապետյան-Փաշինյան բանակցությունը կլինի դռնփակ


Լուսանկարը` Photolure


Ապրիլի 25-ին «Արմենիա Մարիոթ» կայանալիք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի բանակցությունները կընթանան առանց լրագրողների ներկայության:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանը Tert.am-ին ասել է, որ հանդիպման սկզբում կլինի արարողակարգային լուսաբանում, որից հետո կողմերը հայտարարություններ կանեն։

 

Նա նշել է, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը պետք է քննարկվեր միայն նրա հրաժարականի հարցը, ապա ապրիլի 25-ին «ակնկալվում են բովանդակային քննարկումներ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին