Արմեն Դարբինյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա - Mediamax.am

6734 դիտում

Արմեն Դարբինյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն այսօր ասել է, որ «երկրի ու պետության ճակատագրի հարցերը չեն կարող լուծվել այլեւս Հրապարակում:»:

«Ազգային կոնսենսուսի պահը եկել է, ժողովուրդ: Հանրապետականն իր բոլոր ներկայացուցիչներով պիտի հեռանա: Նրան չեն վստահում Հրապարակը, Նիկոլ Փաշինյանը, եւ ամենակարեւորը՝ մեր նոր եւ հրաշալի սերունդը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Դարբինյանը:

 

Նրա խոսքով՝ այսուհետ պետք է դրսեւորել բացառիկ օրինապաշտություն:

 

«Երկիրն ունի պետության գլուխ՝ դա հանրապետության նախագահն է: Հայոց երկրորդ պետությունը՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը եւ Արմեն Սարգսյանը պիտի նստեն մի սեղանի շուրջ եւ վճռեն ազգի անելիքները: Սա է պահի հրամայականը»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին