Փաշինյանը կբոյկոտի արտահերթ ընտրությունները - Mediamax.am

4286 դիտում

Փաշինյանը կբոյկոտի արտահերթ ընտրությունները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքացիական շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում իրենք կբոյկոտեն դրանք։

 

«Մեր առաջին ռեակցիան այն է, որ կբոյկոտենք այդ ընտրությունները, ընդ որում՝ ակտիվ բոյկոտի միջոցով։ Այսինքն՝ այդ ընտրությունները չեն կայանա, որովհետեւ ժողովուրդը հաղթել է, եւ ժողովրդի հաղթանակի արդյունքները պետք է հիմա արձանագրվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա արձագանքել է նաեւ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որ «վարչապետի թեկնածուին հրապարակում չեն ընտրում»։

 

«Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, օրենքի համաձայն՝ պետք է առաջադրվի ԱԺ խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչ այդ պետք է համաձայնություն տա որեւէ թեկնածուի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին