Սերժ Սարգսյանը ՀՀԿ պատգամավորներին հանդիպման է հրավիրել - Mediamax.am

6362 դիտում

Սերժ Սարգսյանը ՀՀԿ պատգամավորներին հանդիպման է հրավիրել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀԿ մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

 

«Ստիպված եմ մեկ անգամ եւս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:

 

Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության եւ բարեփոխման կարեւորության, տարբերվող դերակատարմամբ խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

 

Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին