Փաշինյանը կհայտնի «ստրատեգիական որոշումների մասին» - Mediamax.am

5031 դիտում

Փաշինյանը կհայտնի «ստրատեգիական որոշումների մասին»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր Հանրապետության հրապարակում ժամը 19։00-ին նախատեսված հանրահավաքում հայտնելու է «ստրատեգիական որոշումների մասին»:

«Այսօր երեկոյան մեր գործողությունների երկրորդ փուլի ճանապարհային քարտեզն է հրապարակվելու։ Հայտնելու ենք, թե ինչպես պետք է առաջ շարժվենք, որպեսզի մեր թավշյա հեղափոխությունը հասցնենեք տրամաբանական եւ ցանկալի ավարտին»,- ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

Նա տեղեկացրել է, որ որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Մերժիր Սերժին» նախաձեռնության եւ ուսանողների ներկայացուցիչների միջեւ այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

 

«Հեղափոխությունը պետք է հետեւողականորեն շարունակվի եւ այն իր հետ պետք է բերի իրական, ոչ թե կեղծ փոփոխություններ»,- ասել է ընդդիմադիր գործիչը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին