Փաշինյան. Արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են - Mediamax.am

3075 դիտում

Փաշինյան. Արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը լինելու է նոր կառավարության առաջնահերթությունը:

Ելույթ ունենալով Ազգային ժողովի հատուկ նիստում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քաղաքական գործընթացները սկսեցին սխալ ճանապարհով գնալ այն պահից, երբ Հայաստանում սկսեցին կեղծվել ընտրությունների արդյունքները:

 

Վարչապետի թեկնածուն ասել է, որ նոր կառավարությունը արտահերթ ընտրություններ կկազմակերպի «տրամաբանական սեղմ ժամկետներում»:

 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արդեն հանդիպումներ է ունեցել մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել է ընտրական համակարգի բարեփոխման օրենսդրական եւ տեխնիկական հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին