Պեսկովն «անհաջող» է որակել Լեոնտեւի խոսքերը Հայաստանի մասին - Mediamax.am

7373 դիտում

Պեսկովն «անհաջող» է որակել Լեոնտեւի խոսքերը Հայաստանի մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Կրեմլում «անհաջող» են համարում հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտեւի արտահայտած մտքերը եւ կարծում, որ պետք չէ ուշադրություն դարձնել դրանց:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Պեսկովն ասել է. 

 

«Այդ հայտարարությունները կապ չունեն եւ չեն կարող որեւէ կապ ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Դրանք նաեւ չեն կարող որեւէ ընդհանուր կապ ունենալ բարեկամության եւ եղբայրության այն ջերմ զգացողությունների հետ, որոնք պատմականորեն տածում են ռուսները հայ ժողովրդի հանդեպ»:

 

Նախորդ շաբաթ Միխայիլ Լեոնտեւը, որը զբաղեցնում է «Ռոսնեֆտ» ընկերության փոխնախագահի եւ մամուլի քարտուղարի պաշտոնը, «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին